| Նպատակ | Ծրագիրը համահունչ է Տաշիր համայնքի 2023-2027թ. հնգամյա զարգացման ռազմավարությանը, որտեղ որպես գերակա խնդիրներ են նշվել ճանապարհների գերմաշվածությունը, մայթերի և ներհամայնքային ճանապարհների անանցանելիությունը: Այս խնդիրների լուծմանն է ուղղված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը, ինչի ավարտից հետո կհասնենք ծրագրի իրականացման նպատակին՝ այն է.
-
Բնակավայրի համար կարևոր նշանակության ճանապարհի ասֆալտապատումից հետո երկար տարիների շահագործում,
-
Ասֆալտապատված ճանապարհով երթևեկող բնակիչներին հարմարավետ և բարեկարգ ճանապարհով ապահովում,
-
Ճանապարհից օգտվող վարորդներին և հետիոտներին բարեկարգ, անվտանգ ճանապարհային հատվածով ապահովում,
-
բնակիչների ֆինանսական միջոցների խնայում (մեքենաների վերանորոգման վրա կատարվող ծախսերը)։
Ծրագրի ավարտին կունենանք ասֆալտապատված և բարեկարգված փողոցներ․
1-ին փ․, 0,68 կմ, 4455,40 քմ։ |