Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 14-րդ կետերով, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» » Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023թվականի օգոստոսի 24-ի N 1421-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 04-ի N 310-Ն հրամանով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով, հաշվի առնելով, որ ներկայացված ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը որևէ դիտողություն և առարկություն չեն ներկայացրել՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է . Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների, Տաշիր համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագրին՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ համապատասխան փաթեթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել Լոռու մարզպետարան՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար: 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2027 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների տաշիր համայնքի բնապահպանական վճարների հաշվին իրականացվող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 57-Ա որոշումը: |