1․Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը․
«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ սեփականության իրավունքով «Ճանապարհ» ՍՊԸ-ին պատկանող հողամասում տեղադրել է բջջային կապի աշտարակ։
2․Վարչական ակնտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը , խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 1-ին մասի սահմանած պահանջները, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի Միխայելովկա բնակավայրի վարչական սահմաննեում գտնվող, սեփականության իրավունքով «Ճանապարհ» ՍՊԸ-ին պատկանող 06-077-0179-0004 ծածկագրով հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, տեղադրել է բջջային կապի աշտարակ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում՝ 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ ։
Նշված փաստի պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի արձանագրության և Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով կազմած N 1/5 արձանագրության հիման վրա 2026 թվականի հուլիսի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ:
Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 29-ին հրավիրվել է վարչական վարույթի նիստ, որի մասին ծանուցումը իրավախախտ «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանին ուղարկվել է փոստային կապի ծառայության միջոցով /հիմք՝ ․07․2026-․իփոստային անդորրագիր/:
Վարչական գործի քննության (լսումների) տեղի և ժամանակի մասին ծանուցումը 24․07․2026-ին տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում։
3․ Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին » օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 1-ին- մասի՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Հաշվի առնելով վերը նշված փաստական և իրավական հիմնավորումները,հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով 29․07․2026-ին կազմված N 1/5 արձանագրությունը և վարչատուգանային հանձնաժողովի նիստի արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 8-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող 154-րդ հոդվածի 1-ին մասի , 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների, 37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերով՝
1. «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
2․ Նախազգուշացնել «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանին,որ եթե,սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո,չվերացնի ինքնակամ իրականացրած շինարարության հետևանքները և հողատարածքի նախկին տեսքը չվերականգնի, ապա, համաձայն Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, կնշանակվի տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով։
3. Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:
5. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում;
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման: