Հիմք ընդունելով Զվարթ Արիստակի Ադամյանի (անձնագիր՝ AV0568629, տրված 20.12.2022թ.) դիմումը (մուտք՝ 23/12/2024-ին, ՔԴ-1268-24), հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գյուղական հանձնաժողովի 01.04.1991թ N2 որոշումից տրված քաղվածքը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N 867 որոշումով հաստատված կարգի 3-րդ կետով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Վերականգնել Տաշիր համայնքի, գյուղ Մեծավան վարչական սահմաններում գտնվող 06-074-0219-0065 կադաստրային ծածկագրով 0,293084 հա վարելահողի հողհատկացման հիմքերը:
2. Ճանաչել Զվարթ Արիստակի, Սյուզաննա Էդիկի, Աննա Էդիկի, Էդգար Էդիկի Ադամյանների և Սաթենիկ Էդիկի Տոմերյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան վարչական սահմաններում գտնվող հետևյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը։
1) 0,293084 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0219-0065)
3.Հողամասերի սահմանային չափերը որոշվում են «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման կադաստրի կոմիտեում: