Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 408-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2024 թվականի N 408-Ա

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՄԱՐԻԱՄ ՍՈՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՄԱՆԵ ՍՈՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻ ՍՈՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՈՐՊԵՍ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՍԿԶԲԱՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ «ՍԱԲԻՆԵ» ՓՈՔՐ ԽՄԲՈՎ ՏՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 110-րդ հոդվածով, «Տեղական ինքնակռավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ Կառավորության 2006 թվականի հունիսի 22-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 917-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 962-Ն որոշումով, հիմք ընդունելով Տաշիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 12.04.2024-ի N1 արձանագրությունը և այն, որ անչափահաս երեխաների ծնողներ Ռիմմա Մինասյանը և Սոս Սարգսյնաը խուսափում են երեխաների դաստիարակությունից և նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Մեղվահովիտ, 1-ին փողոց, տուն 18 հասցեի բնակիչներ, անչափահաս երեխաներ Մարիամ Սոսի Սարգսյանին, (ծնվ.14.08.2008թ), Մանե Սոսի Սարգսյանին (ծնվ.08.07.2010թ.) և Մարի Սոսի Սարգսյանին (ծնվ.26.04.2012թ.) վերցնել սկզբնական հաշվառման ՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ:

2.Անչափահաս երեխաներ՝ Մարիամ Սոսի Սարգսյանին, Մանե Սոսի Սարգսյանին և Մարի Սոսի Սարգսյանին տեղափոխել Հայկական Կարիտասի «Սաբինե» փոքր խմբով տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner