Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Կարեն Արարատի Փնջոյանի դիմումը (մուտք՝ 24.07.2025-ի ՔԴ 657- 25 )
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Կարեն Արարատի Փնջոյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված GAZ 33021 մակնիշի, 36GQ946 պետհամարանիշի օտարված ավտոմեքենայի գույքահարկի 40560 (քառասուն հազար հինգ հարյուր վաթսուն) դրամ գերավճարը հաշվանցել և մարել Կարեն Արարատի Փնջոյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված Infiniti 353,5 մակնիշի, 71FF711 պետհամարանիշի ավտոմեքենայիի գույքահարկի առկա հարկային պարտավորությունը: