Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վասիլի Երվանդի, Յուղիկ Ալեքսանի, Երվանդ Վասիլիի, Սաթիկ Վասիլիի և Ռոման Վասիլիի Աղեկյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 515079, տրված 24.12.2001թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 17․12.2025թ.-ի Թիվ ՔԴ-1104-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Վասիլի Երվանդի, Յուղիկ Ալեքսանի, Երվանդ Վասիլիի, Սաթիկ Վասիլիի և Ռոման Վասիլիի Աղեկյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0261-0131 կադաստրային ծածկագրով 0,36 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: