Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և 11-րդ հոդվածով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է. 1․Ստեղծել «Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի մանկապատանեկան մարզադպրոց » համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: 2. «Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի մանկապատանեկան մարզադպրոց »համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից։ 3. Հաստատել «Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի մանկապատանեկան մարզադպրոց » համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի: |