Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 811-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2025 թվականի N 811-Ա

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՁՅՈՒՆԱՇՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՆՅՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 746-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Աբրահամի Նահապետյանի (նույնականացման քարտ՝ 005801857, տրված 27.04.2017թ.) դիմումը (մուտք՝ 09/07/2025, ՔԴ-612-25), Տաշիր համայնքի ղեկավարի կողմից՝ 14 օգոստոսի 2025թվականին տրված քաղվածքը, «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով և հաշվի առնելով որ հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N 867 որոշումով հաստատված կարգի 3-րդ կետով,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Օրենքի ուժով ճանաչել Գագիկ Աբրահամի Նահապետյանի, Գզիրանց Էլլա Աշոտի և Արման Գագիկի Նահապետյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Ձյունաշող վարչական սահմաններում գտնվող հետևյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի։
1) 6,8257 հա մակերեսով խոտհարք (կադաստրային ծածկագիր՝ 06-064-0119-0056)
2.Հողամասերի սահմանային չափերը որոշվում են «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հնարապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 28-ի «Տաշիր համայնքի գյուղ Ձյունաշող վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը վերահատկացնելու մասին» N 746-Ա որոշումը:
4.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner