Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 670-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 670-Ա

«ԵՐԵՄՅԱՆ ՖԱՐՄ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 16․06․2025-ի N 01/111․6/05229-2025-ի գրությունը և  Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության և  քաղաքաշինության բաժնի կողմից  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով նախատեսված «Երեմյան ֆարմ» ՍՊԸ-ի  կողմից վարչական իրավախատում կատարելու հիմքով 2025 թվականի հունիս 17-ին կազմած N  3/1 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի , 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ պարբերությունների,  37-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ)   և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերով՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.   «Երեմյան ֆարմ»ՍՊԸ-ին ենթարկել  վարչական պատասխանատվության՝  Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարքը կատարելու համար և նշանակել տուգանք 700․000 ( յոթ  հարյուր հազար) ՀՀ դրամ: 

2․ Նախազգուշացնել «Երեմյնա ֆարմ» ՍՊԸ-ին,որ եթե,սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո,չվերացնի ինքնակամ իրականացրած շինարարության հետևանքները և հողատարածքի նախկին տեսքը չվերականգնի, ապա, համաձայն Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, կնշանակվի տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով։Տաշիրի համայնքապետարանը ինքնակամ շինությունը քանդելու  հարկադրանքի նպատակով կդիմի դատարան։
3.   Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում`ՀՀ ֆինասների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081298 հաշվարկային հաշվին: 
4. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից: 
5. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում; 
5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner