|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 դեկտեմբերի 2025 թվականի N 1049-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ Սույն թվականի դեկտեմբերի 24- ին հրավիրել Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով՝ 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում ընդգրկվող,պետական սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության տրամադրմանը համաձայնություն տալու մասին 6. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճների վարձակալության վճարների չափերը 2026 թվականի համար սահմանելու մասին, 7. Տաշիրի համայնքապետարանի ենթակայությամբ «Տաշիրի մշակույթի կենտրոն» և «Տաշիրի արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճների և սենյակների վարձակալության վճարների չափերը 2026 թվականի համար սահմանելու մասին, 8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տաշիր համայնքի կողմից 2026 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին 9.«Բոզոյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի վրա Ջերմոց 1-85*66, Ջերմոց 2-39*45 կառուցման աշխատանքներին նախնական համաձայնություն տալու մասին 10. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին 11.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 23-ի N 54-Լ որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին 12. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության տեղական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն ֆինանսավորման ուղղության «Արևի լույս» ծրագրի շրջանակներում Տաշիր համայնքի համաֆինանսավորմանը համաձանություն տոլու վերաբերյալ, 13. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|