Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



06 սեպտեմբերի 2024 թ.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-008-0105-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՈՒՂՂԱԿԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻN 911-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Սրբուհի Գաբրիյելի Բաղդասարյանի (անձնագիր՝ AV0507226, տրված 07.11.2022թ.) դիմումը (մուտք՝ 08/08/2024-ին, ՔԴ-802-24), գույքային թերթ տրված՝ 20 հուլիսի 1974 թվականին, «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմով հաստատված կարգի 29-րդ կետի 1) ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշումով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0.08հա և կից 0,05201հա, ընդհանուր 0,13201հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը և այն, որ բնակելի նշանակության շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1972-1976թթ-ին չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Օրենքի ուժով ճանաչել Սրբուհի Գաբրիյելի, Արմեն Գրիշայի, Հերմինե Վարազդատի Բաղդասարյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0105-0009 կադաստրային ծածկագրում գտնվող 0,13201հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։
2 Օրինական հատկացված 0.08հա և օրենքի ուժով հասանելիք 0.03հա՝ ընդամենը 0.11հա մակերեսով հողմասից գերազանցող 0,02201հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով գործող կադաստրային արժեքով (792 ՀՀ դրամ 1քմ. համար) օտարել Սրբուհի Գաբրիյելի Բաղդասարյանին, համայնքապետարանի 900275081280 հաշվեհամարին վճարել ընդամենը 174320 (հարյուր յոթանասունչորս հազար հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ ։
3 Սրբուհի Գաբրիյելի Բաղդասարյանի հետ ՀՀ օրենսդրության համաձայն կնքել հողամասի առք ու վաճառքի պայմանագիր նոտարական վավերացմամբ։
4. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
5. Օրենքի ուժով ճանաչել Սրբուհի Գաբրիյելի Բաղդասարյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0105-0009 կադաստրային ծածկագրում գտնվող 0,13201հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
6.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0105-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր, Գետափնյա փողոց, 86 բնակելի տուն (փոստային դասիչ՝2101) հասցեն համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 060113EPLXP8։
7.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի հասցեավորման համար։
8․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner