Այսօր: Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 338
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
 
Գտնված գրանցումների քանակը` 4
«Տաշիրի արդիական դիմագիծ. Մ3 մայրուղու հարակից շենքերի ֆասադների փոխարինում և պատշգամբների ոճային վերակառուցում»   Հայարփի Կիրակոսյան   31 հունվար 2026 Տաշիր համայնքի կենտրոնական հատվածի և Մ3 միջպետական նշանակության մայրուղու հարակից բազմաբնակարան շենքերի ներկայիս ճակատային հատվածները գտնվում են անմխիթար վիճակում, ինչը հանդիսանում է համայնքի զարգացմանն ուղղված գլխավոր խոչընդոտներից մեկը: Տարիների ընթացքում շենքերի ֆասադների երեսպատման շերտերը ենթարկվել են զգալի քայքայման՝ խաթարելով քաղաքի գեղագիտական տեսքը և ստեղծելով անխնամ միջավայրի տպավորություն: Այս խնդիրն առավել սուր է արտահայտված զբոսաշրջային հոսքերի ավելացման համատեքստում, քանի որ Մ3 ճանապարհը Տաշիրի «դարպասն» է, և դրա շուրջ առկա տեսողական պատկերը ուղղակիորեն ազդում է համայնքի վարկանիշի և ներդրումային գրավչության վրա: Բացի այդ, առկա է պատշգամբների կոնստրուկտիվ և արտաքին տարրերի ֆիզիկական մաշվածության լուրջ խնդիր, ինչը ոչ միայն էսթետիկական անհամաչափություն է առաջացնում, այլև իրական վտանգ է ներկայացնում հետիոտների և բնակիչների անվտանգության համար: Պատշգամբների բազրիքների և ֆասադների տարաբնույթ ու քաոսային վիճակը թույլ չի տալիս ձևավորել քաղաքային միասնական ճարտարապետական ոճ, ինչը նվազեցնում է համայնքի մրցունակությունը որպես զբոսաշրջային կանգառ: Սույն առաջարկը նպատակաուղղված է հենց այս համալիր խնդիրների լուծմանը՝ ֆասադների և պատշգամբների փոխարինման միջոցով ստեղծելով անվտանգ, ժամանակակից և տեսողականորեն գրավիչ քաղաքային միջավայր:
7 534
Շինարարություն
Տարեցների համար ժամանցի կենտրոնների ցանցի ստեղծում   Մոնիկա Սուքիասյան   30 հունվար 2026 Տարեցները, հատկապես գյուղական բնակավայրերում, ոչ բարենպաստ եղանակայնին պայմաններում չունեն որևէ վայր, որտեղ հնարավորություն կունենան միմյանց հետ շփվել, կազմակերպել իրենց ազատ ժամանցը։ Մեծահասակների շփման հարթակը լուծում է մի քանի կարևոր խնդիրներ՝ 1․Սոցիալական մեկուսացում․ ստեղծում է նոր կապեր ու շփման հնարավորություններ, հատկապես միայնակ կամ ակտիվ կյանքից դուրս մնացած մարդկանց համար 2․Հաղորդակցության պակաս․ ապահովում է անվտանգ ու հարմար միջավայր փորձի, մտքերի ու զգացմունքների փոխանակման համար 3․Կրթության և ինքնազարգացման սահմանափակումներ․ հնարավորություն է տալիս մասնակցել քննարկումների, ուսուցման ու փորձի փոխանակման 4․Հոգեբանական բարեկեցություն․ շփումը նպաստում է ինքնավստահության, պատկանելիության և հոգեկան առողջության ամրապնդմանը 5․Քաղաքացիական ու համայնքային պասիվություն․ խթանում է ակտիվ մասնակցությունը համայնքային, մշակութային կամ կամավորական նախաձեռնություններին։
0 417
Սոցիալական ոլորտ
Խաղահրապարակների կահավորում   ՊԵՏՐՈՍ ԲԱՐՈՅԱՆ   29 մայիս 2025 Խաղահրապարակների կահավորում Առկա խաղահրապարակները քիչ են կահավորված։ Այս ծրագրով մենք ցանկանում ենք, որ կահավորվեն Տաշիր համայնքի խաղահրապարակները։ Մենք ակնկալում ենք, որ բնակիչների կողմից կլինի մեծ և դրական արձագանք այս ուղղությամբ։ Առաջարկի համար անհրաժեշտ են ոլորտային մասնագիտական և ֆինանսական ռեսուրսներ։
0 54
Կանաչ համայնք և բարեկարգում
Գերեզմանատների ճանապարհներ բարեկարգում   ԱՐՄԻՆԵ ՇՔՈՅԱՆ   26 մայիս 2025 Տաշիր համայնքի Տաշիր և Մեծավան բնակավայրերի 2,  Արծնի, Սարատովկա բնակավայրերի գերեզմանատների ճանապարիհի բարեկարգում Տաշիր բնակավայրի 2 գերեզմանատների ճանապարհները, որտեղ հուղարկավորված են հայ, եզդի և ռուս տաշիրցիներ գտնվում է վատթար վիճակում։ Ճանապարհը հողային ծածկույթով է և անձրևային եղանակներին գերեզմանոցներ հասնելը դառնում է լուրջ խնդիր։ Տաշիրում տարվա մեծ մասը անձրևային եղանակ է և հուղարկավորությունների ժամանակ ճանապարհների վիճակը մեծ դժվարություններ է առաջացնում և դժգոհությունների մթնոլորտ ստեղծում։ Գերեզմանների ճանապարհների նորոգման հիմնախնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ ներառելով պլանավորում, ֆինանսավորում, որակի հսկողություն և մասնագիտական կարողությունների զարգացում։  Այդ պատճառով ցանկանում ենք,որ այս գործընթացում ներգրավված լինի Տաշիրի համայնքապետարանը։   Արծնի բնակավայրի ճանապարհնները հողային են,եվ անձրեվոտ եղանակներին գերեզմանատուն գնալը բնակիչների համար դառնում է լուրջ խնդիր,ուստի առաջարկում ենք նորոգել գերեզմանատուն հասնող ճանապարհը։   Ակնկալում ենք, որ տվյալ ճանապարհներով երթևեկը կլինի ավելի անվտանգ և մաքուր։ Այդ տարծքները կբարեկարգվեն՝ բարձրացնելով բնակիչների գոհունակությունը։ Անհրաժեշտ ռեսուրսներից են ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ։
0 314
Կանաչ համայնք և բարեկարգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner