Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Իվետա Առաքելյան»-ի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 27-ի N 144-24 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Երևանյան 1 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Իվետա Առաքելյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2024 թվականի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: