Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պարբերության 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշումով ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 14-ի N 1/փ-230 դրական եզրակացությունը Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն և համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայերի նպատակային նշանակության հողերից 0,064հա (կադաստրային ծածկագիր 06-008-0088-0015) բնակելի կառուցապատման հողերը փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության կապի հողեր գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` 10- օրյա ժամկետում հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխությունների մասին տեղեկացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող պետական մարմնին և քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին` կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենը |