Այսօր: Կիրակի, 26 Հուլիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 04-26
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashirhamaynq@gmail.com
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
26 հունիսի 2026 թվականի N 04-26
«ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Սույն թվականի հունիսի 26ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում հրավիրվել էր «Հայստանի Հանրապետությաան Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 108-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Տաշիր համայնքի ավագանու որոշուման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում : Հանրային բաց լսումներին կամ քննարկմանը մասնակցում էին ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Բաղդասարյանը, համայնքապետարանի կաուցավծքային ստորաբաժանումների ղեկավարները, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ: Հանրային քննակրման մասնակիցների անհատական կազմը կցվում են սույն արձանագրությանը: Հանրային քննարկումը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանը: Ն. Բաղդասարյանը նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ներկայացրեց հանրային քննարկման քարտուղարին և հայտնեց, որ որոշուման նախագիծը և որոշումը ընդունելու մասին հիմնավորումը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում, www.e-draft.am իրակավական ակտերի միասնական հարթակում : Նախագծի վերաբերյալ շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առաջարկություններ ու դիտողություններ համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am), էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև գրավոր չեն ներկայացվել: Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ն. Բաղդասարյանը ներկայացրեց ավագանու որոշման խախագիծը և խոսքը փոխանցեց սշխատակազմի քարտուղար Ն. Սոլոյանին, ով ներկայացրեց որոշման նախագիծում կատարվող փոփոխությունները, հիմնավորումները և իրավական ակտն ընդունելու անհրաժեշտությունը: Հանրային քննարկումների մասնակիցները քննարկման դրված նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չներկայացրեցին:
ՀԱՄԱՅՆՔԻՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՝ Ն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ Ն. ՍՈԼՈՅԱՆ

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner