Այսօր: Ուրբաթ, 30 Մայիսի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մայիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄՅԱՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2025-ի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համյանքի սեփականությանը պատկանող հողամասը նվիրատվության կարգով Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին» N65- Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝

 

1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Լեռնահովիտ, թիվ 4 հողամաս հասցեում գտնվող 13.84832 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-039-0172-0074) անտառային նպատակային նշանակության անտառ հողամասը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
2․Հայաստանի Հանրապետության հետ կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման։
3. Նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner