Ղեկավարվելով Հայստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Միխայլովկա համայնքի և « Առողջ սունկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված հողամասերի վարձակալության պայմանագրերը և « Առողջ սունկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արեգ Ազոյանի դիմումը՝ / 18.12.2024-ի ՏՄ 321-24/ ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թույլատրել ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայքնի սեփականություն հանդիսացող հողամասերը տրամադրել ենթավարձակալության « Երեմյան ֆարմ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ համաձայն հավելվածի:
2. Ենթավարձակալության պայմանագրերը չեն կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրեր ի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի մասին կանոնները: