Հիմք ընդունելով Արամայիս Բոզոյանի (ծնված 25.04.1963թ.) դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ, 50-րդ, 51-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 120-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0207-0042 և 06-008-0207-0039 կադաստրային ծածկագրերով միավորված անշարժ գույքերին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր Երևանյան փողոց, 226 շինություն հասցեն համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06011KXFXNBZ։
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի հասցեավորման համար։