Հիմք ընդունելով քաղաքացի Սպարտակ Շալիկոյի Քոչարյան (անձնագիր՝ 04 22 860584, տրված 30.07.2022թ.) դիմումը (մուտք՝ 21/01/2025, ՔԴ-69-25), հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գյուղական հանձնաժողովի 01.04.1991թ.-ի N 2 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյաններ՝ 1234, 1236) վկայագրերը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,159805 հա բնակելի կառուցապատման հողամասը և որ բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1954-1960թթ-ին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Սպարտակ Շալիկոյի և Վահան Սամվելի Քոչարյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0054-0016 կադաստրային ծածկագրում գտնվող 0,159805 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Սպարտակ Շալիկոյի և Վահան Սամվելի Քոչարյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան 06-074-0054-0016 կադաստրային ծածկագրում գտնվող 0,159805 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման կադաստրի կոմիտեում։