Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Քաղաքացի Ռուբիկ Տելեմակի Ջավուկցյանի սեփականությունը հանդիսացող «անասնագոմ»-ի կառուցման համար նախատեսվող բնակվայրերի նպատակային նշանակության «այլ հողեր» գործառնական նշանակությանՙ 0,0925 հա (կադաստրային ծածկագիր՝ 06-074-0118-0009) հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին` հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռում: