Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ, 50-րդ, 51-րդ, 58-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2024 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 02-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի, Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0008-0001-002-022 կադաստրային ծածկագրով բաժանված անշարժ գույքերին տրամադրել` 106,9 քմ մակերեսով անշարժ գույքին ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Անի թաղամաս, 8 մասնաշենք, 22 բնակարան և 25,4 քմ մակերեսով անշարժ գույքին ք. Տաշիր, Անի զանգված, 8 շենք, 22/1 բնակարան (փոստային դասիչ՝ 2101) հասցեներ, համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի ծածկագիր՝ 06011G7KJ6FF։
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 2000 (երկու հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ անշարժ գույքի հասցեավորման համար: