Հիմք լնդունելով Արմեն Ներսեսի Գոմցյանի դիմումը (մուտք՝ 17/12/2024-ին, ՔԴ-1246-24 ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024թ. նոյեմբերի 5-ի գործ թիվ ԼԴ3/0460/02/24 քաղաքացիական գործով վճիռը, << Գուգարաց աշխարհ>> ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերը ղեկավարվելով <<իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. N698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով առաջնորդվելով Հայաստանի ՀանրապետությանԼոռու մարզի մարզպետի 11 հունիսի 2024 թ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը տարածքային հատակագծման մասով հաստատելու մասին 319-Ա որոշումը, որով հաստատվել է Տաշիր համայնքի գլխավոր հատակագիծը,
1.Փոփոխել ՀՀ Լոռու մարզ Տաշիր համայնք ք. Տաշիրում գտնվող 06-008-0053-0014 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները՝ արդյունաբերության, ընդերք օգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2.Օրենքի ուժով ճանաչել Արմեն Ներսեսի Գոմցյանի սեփականության իրավունքը Տաշիր համայնք, քաղաք Տաշիր 06-008-0053-0014 կադաստրային ծածկագրով 0,077208հա մակերեսով հողամասի նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են համաձայն <<Գուգարաց աշխարհ >>ՍՊԸ-ի կողմից կազմված և Տաշիր համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4.Օրենքի ուժով ճանաչել Արմեն Ներսեսի Գոմցյանի սեփականության իրավունքը 06-008-0053-0014 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող շինության նկատմամբ:
5.Ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի դեկտեմբերի 23-ի Տաշիր համայնքի ղեկավարի «Լոռու Մարզի Տաշիրի համայնք քաղաք Տաշիրում գտնվող 06-008-0053-0014 կադաստրային ծածկագրով հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին» N1357-Ա որոշումը:
6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման կադաստրի կոմիտեի միասնական ստորաբաժանումում: