Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի օգոտոսի 3-ի «Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» N 920-Ն որոշումով և հիմք ընդունելով Էդուրադ Սողոմոնի Սողոյանի դիմումը (մուտք՝ 07.07.2026-ի ՔԴ 529-26 )
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Էդուրադ Սողոմոնի Սողոյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված հասարակական նշանակության շինության գույքահարկի 952515 (ինը հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր տասնհինգ ) դրամ գերավճարը հաշվանցել և մարել Էդուրադ Սողոմոնի Սողոյանին սեփականության իրավունքով պատկանող, Տաշիր համայնքում հաշվառված անշարժ գույքերի առկա հարկային պարտավորությունները: