Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 418-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 418-Ա

ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՄԻԽԱՅԼՈՎԿԱ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Վալյա Սուրենի Դալլաքյանի (նույնականացման քարտ՝ 013611421, տրված 18.05.2022թ.) դիմումը (մուտք՝ 09/04/2024-ին, ՔԴ-403-24), ըստ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի փետրվարի 28-ի գործ թիվ ԼԴ3/0075/02/23 քաղաքացիական գործով վճիռը,  «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը,  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի N 867 որոշումով հաստատված կարգի 3-րդ կետով ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Վերականգնել Տաշիր համայնքի, գյուղ Միխայլովկա  վարչական սահմաններում գտնվող 06-077-0111-0031 կադաստրային ծածկագրով 1,987845 հա վարելահողի, 06-077-0170-0003 կադաստրային ծածկագրով 0,875859 հա խոտհարքի, 06-077-0148-0002 կադաստրային ծածկագրով 0,161221 հա մակերեսով խոտհարքի հողհատկացման հիմքերը:

2. Ճանաչել Վալյա Սուրենի Դալլաքյանի սեփականության իրավունքը Տաշիր համայնքի, գյուղ Միխայլովկա վարչական սահմաններում գտնվող հետևյալ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի հողհատկացման հիմքերը։
1) 1,987845 հա մակերեսով վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 06-077-0111-0031 )
2) 0,875859 հա մակերեսով խոտհարք (կադաստրային ծածկագիր՝ 06-077-0170-0003 )
3) 0,161221 հա մակերեսով խոտհարք (կադաստրային ծածկագիր՝ 06-077-0148-0002 )

3.Հողամասերի սահմանային չափերը որոշվում են «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայասատնի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashir.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner