Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ազատ Նապալի, Վարդուշ Սեդրակի, Կամո Ազատի, Մանիշակ Ազատի, Լուսյա Վիլսոնի և Սուսաննա Կամոյի Սարգսյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասից (վկայական 458965, տրված 16․09․2002թ) հրաժարվելու մասին դիմումը․(մուտք` 14․10.2024թ.-ի Թիվ ՔԴ-1020-24) ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ազատ Նապալի, Վարդուշ Սեդրակի, Կամո Ազատի, Մանիշակ Ազատի, Լուսյա Վիլսոնի և Սուսաննա Կամոյի Սարգսյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0282-0042 կադաստրային ծածկագրով 0,35 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: