Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածով , «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով , « Նորմատիվ իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով
Տաշիր համայնքի ավագանին որոշում է 1. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները եվ դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 15-ի ««Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ա որոշումը: 3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Մեծավան համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 46-Ա որոշումը: 4 . Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Սարչապետ համայնքի 2018 թվականի հունվարի 15-ի ˂˂Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սարչապետ համայնքի կամավոր խնդիրները դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին˃˃ թիվ 08-Ա որոշումը |