Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-25/93» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2025թ. օգոստոսի 1-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ ««Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը և պայմանագրի ապահովումը՝ բանկային երաշխիքի, ձևով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ««Արցախճան» ինստիտուտ» ՓԲԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր համայնքի բնակավայրերի միջբնակավայրային և ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-25/93» ծածկագրով գնման պայմանագիր: