Այսօր: Կիրակի, 26 Հուլիսի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 64-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաշիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ «ՀԱՅՔԱՐ» ԱՐՏԱԴԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության N286 որոշումով հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաության օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակաման թույլտվություն № ՇԱԹ -29/615 (տրված 20.01.2020-ին)՝

Տաշիր համայնքի ավագանին որոշում է ՝ 

1․ Հայաստանի Հանարպետության Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գյուղ Սարատովկա, 3-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող 11171,1 քմ մակերեսով հողամասն առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 50 տարի ժամկետով, տրամադրել «ՀԱՅՔԱՐ» ԱԿ-ին` տարեկան 24000 ( քսանչորս հազար ) ՀՀ դրամ վարձավճարով:
2. «ՀԱՅՔԱՐ» ԱԿ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման: 
3. Վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանումում:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԼԱՎԻԿ ԱՆԱԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 217
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner