Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 18
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ «ՀԱՅՆԱԽԱԳԻԾԵ ԲԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ 432 ԱՇԱԿԵՐՏՈՎ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

2024թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում  տեղի  ունեցավ  «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ»ԲԲԸ-ի կողմից Տաշիր քաղաքում 432 աշակերտՀանրայինքննարկմանմասնակիցներիցանկըևհանրային լսումներիտեսաձայնագրության սկավառակը կցվումէսույնարձանագրությանը: Հանրային քննարկումներին մասնակցում էին  Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը,  Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ-ի փոխտնօրեն Հայկազ Սողոմոնյանը, « Էներգո Շին Պլյուս» ՍՊԸ ինժեներ Գևորգ Սաղաթելյանը,  ՀՏԶ հիմնադրամի ներկայացուցիչ Մարի Ջավահիրյանը, և բնակավայրի  բնակիչներ: Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարիլիազորվածտվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ,Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը: Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը  և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական  կայքում,  փակցվել՝ Համայնքի ղեկավարի  նստավայրում, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է  «Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել:  Ն. Սոլոյանը խոսքը փոխանցեց «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ -փոխտնօրեն Հայկազ Սողոմոնյանին-: Հ. Սողոմոնյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ   համաձայն   «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» ՀՀ օրենքի՝ իրականացվում է հանրային քննարկում, քանի որ կառուցապատվող տարածքը գերազանցում է 1500քմ մակերեսը: Առաջին հանրային քննարկման  նպատակն է՝ իրազեկել իրականացվելիք աշխատանքների, բնապահպանական միջոցառումների մասին: 2-րդ հանրային քննարկումը կհրավիրվի գործընթացի ամբողջական աարտից հետո: Հանրային լսումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվելու է արձանագրություն, որի հիման վրա Տաշիր համայնքի ավագանին 30 աշխատանքային օրում կկայացնի որոշում՝ դպրոցի կառաւոցման աշախատանքների իրականացմանը նախնական համձայնություն տալու մասին : Հ.Սողոմոնյանը ներկայացրերց կառուցվող կրթահամալիրի նախագիծը և շինարարական աշխատանքների իրականացման ժամկետները: Համաձայն նախագծի Տաշիր քաղաքում կառուցվելու է երկհարկանի 432 աշակերտով կրթահամալիր: դպրոցում բացի դասարաններից նախատեսված են քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, ռազմագիտություն  առարկաների  համար  առանձին կաբինետներ, ինչպես նաև ռոբոտատեխնիկայի կաբինտ: Նախատեսված է հանդիսությունների դահլիճ: Դպրոցի ներսում լինելու է անֆիթատրոն: Դպրոցի ամբողջ կարկասը երկաթբենյա է, արտաքին պատերը  ջերմամեկոուսացված են, տանիքները՝ լանջավոր, ճակատները երեսպատվելու են տրավերտինե սալիկներով : Դպրոցի տարածքում նախատեսվում է կաթսայատուն, կեղտաջրերի մաքրման կայան: Նախատեսված են ամբարձիչներ և թեքահարթակներ՝  ֆիզիկական և հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար: Հ.Սողոմոնյանը հավելեց որ հին դպրոցը քանդվելու են և նորը կառուցվելու է հնի տեղում, , կտրվելու են դպրոցի բակի ծառերը, բայց փոխարենը ամբողջ տարածքը կանաչապատվելու է  և կտրված ծառերի քանակից ավելի շատ ծառեր են տնկվելու: Նախագծով նախատեսված են երեխաների համար հանգստի գոտիներ: Դպրոցի տարածքը բարեկարգվելու է, կանաչապատվելու էԿրթահամալիրը կառուցվելու է միջազգային չափորոշիչներին համապատասխան   Նկուղային հարկը, անհրաժեշտության դեպքում, կօգտագործվի որպես թաքստոց Համայնքի բնակիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանությունտվեցիններկայացվածծրագրինևողջունեցիննախատեսվող գործունեությանը: 

 

Քննարկումների
պատասխանատու՝                             Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար 
                                                             Ն. Սոլոյան                                                                                                         

                                                          

Ձեռնարկող`                                             «ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ                                                                       

                                                                  տնօրեն  Ա. Ասրյան

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner