Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

24 հուլիսի 2024 թվականի N 8

«ԱԿԲՈՒ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱԳԵՏԻ ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԹԻՎ 2PЭ ՀՈՐԱՏԱՆՑՔԻՑ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

2024թվականի հուլիսի 24-ին, ժամը 14:30-ին ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքի Սարատովկա  բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում  տեղի  ունեցավ «ԱԿԲՈՒ»  ՍՊԸ-Ի կողմից ՀՀԼոռու մարզի Ձորագետի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2PЭ հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը  (1-ին  փուլ):
Հանրայինքննարկմանմասնակիցներիցանկըևհանրային լսումներիլուսանկարներիսկավառակը կցվումենսույնարձանագրությանը:
 Հանրային քննարկումներին մասնակցում էին  Տաշիր համայքնի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Մարդոյանը, Տաշիրի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Նունե Սոլոյանը, «ԱԿԲՈՒ»  ՍՊԸ-Իտնօրեն Հ. Գաբրիելյան, բնակավայրի  բնակիչներ:
Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարիլիազորվածտվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ,Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Մարդոյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը:  Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը  և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական  կայքում,  փակցվել՝ Համայնքի ղեկավարի  նստավայրի և ազդակիր բնակվայարի վարչկան  շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել:
 Գ. Մարդոյանըհամառոտ ներկայացրեց  հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝նշելով, որհրավիրվածհանրայինքննարկումըվերաբերում«ԱԿԲՈՒ»  ՍՊԸ-իկողմից ՀՀ Լոռու մարզի Ձորագետի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 2PЭ հորատանցքից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլին:        ԱյնուհետևԳ. Մարդոյանը  խոսքըփոխանցեցընկերության տնօրեն Հ. Գաբրիելյանին,ով   ներայացրեց  «ԱԿԲՈՒ»  ՍՊԸ-ի գործունեությունըև հանքայինջրիարդյունահանմանաշխատանքների մեծ փորձը: Հ. Գաբրիելյանընշեց, որ ընկերությունըօգտակարհանածոյիադյունահանմանդեպքումկպահպանիբնապահպանականբոլոր  բոլորնորմերը, ինչպեսնաևկստեղծի բնակվայրում նոր աշխատատեղեր, կկատարի ներդրում բնակավայրիսոցիալտնտեսականզարգացմանոլորտում:
Հնչեցին մի քանի հարցեր կապված հանքավայրի տեղադիրքի և շահագործման վերաբերյալ, Թ.Հովսեփյանը տվեց սպառիչ պատասխաններ տվեց:
  Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ բնակավայրի բնակիչները, հավանությունտվեցիններկայացվածծրագրինևողջունեցիննախատեսվող գործունեությանը:

 Քննարկումների

պատասխանատու՝                         Տաշիր համայնքի   Սարատովկա  բնակավայրի                                                            

                                                                        վարչական ղեկավար Գ. Մարդոյան

Ձեռնարկող`                                                            «ԱԿԲՈՒ»  ՍՊԸ

                                                                          տնօրեն  Հ. Գաբրիելյան

 

 

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner