Ղեկավարվելով Հայսատանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին՝ 1. Մերուժան Մանվելի Ղարիբյանի սեփականությունը հանդիսացող, «խելացի անասնագոմ»-ի կառուցման համար նախատեսվող բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակության 0,456 հա (կադաստրային ծածկագիր 06-099-0103-0003) հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին` հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո արտացոլել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: |