Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մարգարիտ Երվանդի, Անահիտ Արարատի, Արթուր Արարատի, Անուշ Արարատի, Մանյակ Արարատի Խռոյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 955885, տրված 25.11.2002թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 29․08.2025թ.-ի Թիվ ՔԴ-784-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Մարգարիտ Երվանդի, Անահիտ Արարատի, Արթուր Արարատի, Անուշ Արարատի, Մանյակ Արարատի Խռոյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0286-0015 կադաստրային ծածկագրով 0,4 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: