Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-26/119» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2026թ. սեպտեմբերի 18-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, և պայմանագրի ու որակավորման ապահովումների տուժանքի մասին համաձայնագրերը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ԳԵՎՈՐԳԻԱՆ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար Տաշիր քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների և համերգային ծրագրի կազմակերպման ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ԳՀԾՁԲ-26/119» ծածկագրով պետական գնման պայմանագիր: