Հիմք ընդունելով անհատ ձռենարկատեր «Վեսնա» արտադրական կոոպերատիվի 2024 թվականի հունվարի 16-ի N36-25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45 -րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N120-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 1 հասցեում գործող «Վեսնա» արտադրական կոոպերատիվի հայտը բավարարել և նրան տալ 2025 թվականի համար 24։00-ից հետո աշխատելու թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: