Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռաֆիկ Մանուկի, Ռիմա Հայկազի, Բուրաստան Ռաֆիկի, Գարիկ Ռաֆիկի Ալվանջանյաններին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 515222, տրված 24.12.2001թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 16․04.2025թ.-ի Թիվ ՔԴ-391-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացիներ Ռաֆիկ Մանուկի, Ռիմա Հայկազի, Բուրաստան Ռաֆիկի, Գարիկ Ռաֆիկի Ալվանջանյաններին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0256-0005 կադաստրային ծածկագրով 0,4 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: