Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ՀԲՄԽԾՁԲ-25/144» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2025թ. դեկտեմբերի 30-ի N 3 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ԳԵՈՔԱՐՏ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը և պայմանագրի ապահովման` կանխիկ փողի ձևով կատարված վճարման անդորրագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ԳԵՈՔԱՐՏ» ՍՊԸ-ի հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների մատուցման «ՀՀ ԼՄՏՀ-ՀԲՄԽԾՁԲ-25/144-2» ծածկագրով պետական գնման պայմանագիր: