Այսօր: Չորեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2026թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 սեպտեմբերի 2026 թ.

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔ, ՏԱՇԻՐ ՔԱՂԱՔ 06-008-0293-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Աշխարաբեկի Հարությութնյանի կողմից լիազորված անձ Սմբատ Գասպարյանի (ծնված՝ 15/10/1986թ.) դիմումը, 21.02.1996թ. տրված սեփականության վկայագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 24.07.2025թ. N 1028-Ն որոշումը, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված չափագրման փաթեթը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13.11.2008թ. N 1328-Ն և 04.05.2023թ. N 687-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրինական հատկացված 0.06 հա մակերեսով և օրենքի ուժով հասանելիք 0.025372 հա՝ ընդհանուր 0.085372 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և այն որ մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ.

 

1.Հաստատել Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0293-0016 կադաստրային ծածկագրով, 0.085372 հա մակերեսով հողամասի սահմանները համաձայն «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։

2․ Օրենքի ուժով ճանաչել Սամվել Աշխարաբեկի Հարությութնյանի (11.04.1960թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0293-0016 կադաստրային ծածկագրով, 0.085372 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

3. Օրենքի ուժով ճանաչել Սամվել Աշխարաբեկի Հարությութնյանի (11.04.1960թ.) սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, Տաշիր քաղաք, 06-008-0293-0016 կադաստրային ծածկագրով, 0.085372 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա օրինական կառուցված 205.8 քմ. ընդհանուր մակերեսով շինությունների նկատմամբ համաձայն ներկայացվող շինությունների բնութագրի։

4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94
(0254) 2-22-41
tashirhamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner