Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա հասցեում գտնվող 0,01844 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0129) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
2. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականությանը պատկանող, ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ. Սարատովկա հասցեում գտնվող 0,07644 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0132) գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
3. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, գ.Սարատովկա հասցեում գտնվող 1,06222հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 06-099-0229-0133) գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը:
4. ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։