Հիմք ընդունելով «Նիտիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2026 թվականի հունվարի 29-ի N57- 26 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 226,228 հասցեում գործող «Նիտիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Տիգրան Արշակյանի հայտը բավարարել և նրան տալ 2026 թվականի առաջին եռամսյակի համար ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն