Քննելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության,տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 03․05․2024-ի N ՔՏՄ/19․01/11528-24 գրության համաձայն ՀՀ,Լոռու մարզ, Տաշիր համայնքի, գոգավան տանող,Մ-3 ավտոճանապարհի հարևանությամբ իրականացվող գազատարի անցկացման շինարարական աշխատանքների վերաբերյալ գրությունը, Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի աշխատակցների կողմից 2023 թվականի մայիսի «14»-ին կազմած 1/1 արձանագրությունը և կից նյութերը , ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումնրի վերաբերյալ օրենսգրքի 219․1-րդ, 247-րդ հոդվածի 1-ին մասով 251-րդ , 279-րդ, 281-րդ, 282-րդ և 283-րդ հոդվածների պահանջներով, «Վարչարաության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով , 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) և 50-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 26-րդ կետերով ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի կողմից սեփականության իրավունքով ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքին պատկանող հողամասի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու փաստի պատճառով Հյասատանի Հանրապետության վարչական իրավախատումենրի վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված վարչական վարույթը կարճել։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելու օրվան հաջորդ օրվանից:
3. Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում;