Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայատանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 2026 թվականի հուլիսի 20-ի «Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեդովկա բնակավայրում գտնվող 06-072-0113-0012 կադաստրային ծածկագրով հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու, անշարժ գույքի հատակագիծը հաստատելու մասին» N 487-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1.1 «1. Տաշիր համայնքի Մեդովկա բնակավայրում գտնվող, 06-072-0113-0012 կադաստրային ծածկագրով 0.25 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 11.35 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 8.25 քառակուսի մետր մակերեսով բաղնիքը, 20.70 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակը, 80.60 քառակուսի մետր մակերեսով անասնաշենք և 160.15 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ծածկը ճանաչել օրինական, բացի 2023 թվականին կառուցված 9.27 քառակուսի մետր ծածկից, 2024 թվականին կառուցված 7.7 քառակուսի մետր ծածկից, 23.9 քառակուսի մետր ծածկից:»
1.2 Որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «87620 (ութսունյոթ հազար վեց հարյուր քսան)» թվերը և բառերը փոխել «78780 (յոթանասունութ հազար ութ հարյուր)» թվերով և բառերով: