Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Շողեր Ստեփանի Սարգսյանին սեփականութան իրավունքով պատկանող հողամասից (վկայական 954025, տրված 16.09.2002թ) հրաժարվելու մասին դիմումը․ (մուտք` 24․03.2025թ.-ի Թիվ ՔԴ-290-25)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Քաղաքացի Շողեր Ստեփանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ հողամասը ճանաչել համայնքային սեփականություն.
1) 06-074-0252-0009 կադաստրային ծածկագրով 0,11 հա վարելահող:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով` 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: