Հիմք ընդունելով քաղաքացի Հրաչյա Ստեփանի Անախասյանի (անձնագիր՝ AU0238454, տրված 20.04.2021թ.) դիմումը (մուտք՝ 12/05/2025, ՔԴ-451-25), Տաշիր համայնքի ղեկավարի կողմից՝ 11 ապրիլի 2025թվականին տրված քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի (գրանցամատյան՝ 1509) վկայագիրը, «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, նկատի ունենալով, որ բնակելի տան կառուցման համար օրիանական հատկացված 0,094698 հա բնակելի կառուցապատման հողամասը և որ բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և այն որ շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը` 1960թ-ին
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Օրենքի ուժով ճանաչել Հրաչյա Ստեփանի Անախասյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0060-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0,094698 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2. Հողամասի սահմանները որոշվում են համաձայն «Գուգարաց Աշխարհ» ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի։
3. Օրենքի ուժով ճանաչել Հրաչյա Ստեփանի Անախասյանի սեփականության իրավունքը, Տաշիր համայնք, գյուղ Մեծավան, 06-074-0060-0002 կադաստրային ծածկագրում գտնվող 0,094698 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող բոլոր շինությունների նկատմամբ։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Կադաստրի Կոմիտեում։