Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 597-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ 1-ին մասի 42-րդ կետով, 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝
Տաշիր համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Համաձայնություն տալ Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն ՍՊԸ-ի կողմից FAW մակնիշի (նույնականացման համար՝ LFNAHULJXTAB13103) տրանսպորտային միջոցը նվեր ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Վերը նշված ավտոմեքենաների ձևակերպման ծախսերը կատարել համայնքի բյուջեի հաշվին։ 3․ Սույն որոշումից բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարին: |