Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Անահիտ Նարիմանի Խաչատրյան»-ի 2025 թվականի դեկտեմբերի 22-ի N 173- 25 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրի 1-ին փողոց թիվ 55-րդ հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «Անահիտ Նարիմանի Խաչատրյան»-ի հայտը բավարարել և նրան տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի համար ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն:
2. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ եռօրյա ժամկետում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվությունը: