1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
Հայկազ Տոմեյանը ,հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2025 թվականի մայիսի 21-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 1․0166 հա ընդհանուր մակերեսով,06-100-0156-0014, 06-100-0150-0040,06-100-0057-0030 և 06-100-0123-0006 ծածկագրերով հողամասերը հանդիսանում են Հայկազ Տոմեյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում են հարկվող օբյեկտ :
Նշված հողատմասերի հողի հարկը 2008-2020 թվականների համար կազմում է 83․207 (ութսուներեք հազար երկու հարյուր յոթ) ՀՀ դրամ,որից 55․822 (հիսունհինգ հազար ութ հարյուր քսաներկու ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 27․385 (քսանյոթ հազար երեք հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։
Անշարժ գույքի հարկը 2021-2024 թվականների համար կազմում է 22․966 (քսաներկու հազար ինը հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ։
2025 թվականի մայիսի 21-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2025 թվականի հունիսի 05-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել Հայկազ Տոմեյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 30․05․2025) :
(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Հայկազ Տոմեյանի բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
1․ Հայկազ Տոմեյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 106․173 (հարյուր վեց հազար հարյուր յոթանասուներեք ) ՀՀ դրամ՝ որպես հողի հարկի և անշարժ գույքի հարկի պարտքի գումար․
83․207 (ութսուներեք հազար երկու հարյուր յոթ) ՀՀ դրամ՝ որպես 1․0166 հա ընդհանուր մակերեսով,06-100-0156-0014, 06-100-0150-0040,06-100-0057-0030 և 06-100-0123-0006 ծածկագրով հողամասերի հողի հարկ, որից 55․822 (հիսունհինգ հազար ութ հարյուր քսաներկու ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 27․385 (քսանյոթ հազար երեք հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,
22․966 (քսաներկու հազար ինը հարյուր վաթսունվեց)) ՀՀ դրամ՝ որպես անշարժ գույքի հարկ։ Հաշվեգրել և բռնագանձել մայր գումար և տոկոսներ մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275084037 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275002021 հաշվեհամարին։