Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ, 50-րդ, 51-րդ և 60-րդ կետերով և ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2025 թվականի համար տեղական տուրքրերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» N 120-Ն որոշումով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Անի թաղամաս, մասնաշենք 8, բնակարան 21 (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ 1796307, տրված՝ 31 օգոստոսի 2005) և ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Անի թաղամաս, մասնաշենք 8, բնակարան 22/1 (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N 05052025-06-0083) հասցեներում գտնվող միավորված անշարժ գույքին տրամադրել ՀՀ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Անի զանգված, 8 շենք, 21 բնակարան (փոստային դասիչ՝ 2101) հասցե համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին քաղվածքի՝ ծածկագիր 06011NDZL3ZK։
2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի 900275081108 հաշվեհամարին մուծել 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ բնակարանի վերահասցեավորման համար: