Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 36-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/91» ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 2024թ. օգոստոսի 23-ի N 2 արձանագրության արդյունքները, հիմք ընդունելով, որ «ՎԱՀԱՆ ԵՎ ԻՆԳԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ը սահմանված ժամկետում ներկայացրել է ստորագրված պայմանագիրը, որակավորման և պայմանագրի ապահովումները՝ տուժանքի մասին համաձայնագրերի ձևով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. «ՎԱՀԱՆ ԵՎ ԻՆԳԱ ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐ» ՍՊԸ-ն հետ կնքել ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանի կարիքների համար սեղմված բնական գազի ձեռքբերման «ՀՀ ԼՄՏՀ-ԷԱՃԱՊՁԲ-24/91» ծածկագրով պայմանագիր: