Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Տաշիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Տաշիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Տաշիր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Տաշիր, (0254) 2-22-41, tashir.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

05 սեպտեմբերի 2024 թվականի N 11

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ, ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔ, Ք. ՏԱՇԻՐ, ՊՈՒՇԿԻՆԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 187-189 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ և ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԳՈՐԾԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԿԱԹԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

2024թ. սեպտեմբերի 5-ին ժամը 12:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի շենքում տեղի ունեցավ քաղաքացի Ա. Սուքիասյանի  կողմից նախատեսվող ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Պուշկինի փողոց 187-189 հասցեում գտնվող հողամասում իրականացնել  կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/:

Հանրային քննարկումներին մասնակցում էին ՀՀ  Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Բաղդասարյանը, քաղաքացի Անուշ Սուքիասյանը,   համայնքի և բնակավայրի բնակիչներ:
Հանրայինքննարկմանմասնակիցներիցանկըևհանրային լսումներիլուսանկարներիսկավառակը կցվումենսույնարձանագրությանը:
Հանրային քննարկումը վարում էր Տաշիր համայնքի ղեկավարիլիազորվածտվյալ հանրային լսման համար պատասխանատու անձ,Տաշիր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ  Նորայր Մարգարի Բաղդասարյանը, ով նախապես նշանակված ժամին բացեց հանրային քննարկումը:  Նա ընթերցեց հանրային քննարկման օրակարգը  և հայտնեց, որ հանրային քննարկման մասին հայտարարությունը, համաձայն սահմանված կարգի և օրենսդրության պահանջների, հրապարակվել են Տաշիր համայնքի պաշտոնական  կայքում,  փակցվել՝ Համայնքի ղեկավարի  նստավայրի և համայնքապետարանի  վարչկան  շենքի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, քննարկումներից առնվազն քսանմեկ աշխատանքային օր առաջ հրապարակվել է « Առավոտ» օրաթերթում և հավելեց, որ սահմանված ժամկետում շահագրգիռ հանրության կողմից առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ չեն ներկայացվել:
Ն. Բաղդասարյանը  համառոտ ներկայացրեց  հանրային քննարկման ներկայացված հարցի բովանդակությունը՝նշելով, որհրավիրվածհանրայինքննարկումըվերաբերումէ Հհ Լոռու մարզ, Տաշիր համայնք, ք. Տաշիր, Պուշկինի փողոց, թիվ 187-189 հասցեում Անուշ Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործանական նշանակությամբ հողամասերում կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքների հանրային քննարկման 1-ին փուլին:
  Նա նշեց, որ շահագրգռված են, որ նոր գործարանի կառուցումը կնսպաստի Համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը, կբարելավի համայնքի սոցիալ-տնտեսականվիճակը:
  Ն. Բաղդասարյանը այնուհետև խոսքը փոանցեց քաղաքացի Ա,. Սուքիասյանին: Քաղաքացի Ա. Սուքիասյանը ներկայացրեց ՀՀ օրենսդրությունը, որ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի այս աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննության 2 հանրային քննարկումների իրականացմամբ:
Ելույթ ունեցան համայնքի և բնակավայրի բնակիչներ, ովքեր  միաձայն ողջունեցին նախատեսվող գործունեությանը:
Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն տալ քաղաքացի Ա. Սուքիասյանի  կողմից նախատեսվող ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի Տաշիր քաղաքի Պուշկինի փողոց 187-189 հասցեում գտնվող հողամասում իրականացնել  կաթի վերամշակման արտադրամասի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/Կից ներկայացվում է մասնակիցների ցանկը` 1 թերթ:

 Քննարկումների

պատասխանատու՝                         Տաշիր համայնքի   ղեկավարի առաջին

                                                       տեղակալ Ն Բաղդասարյան

 

Ձեռնարկող`                                                   Անուշ Սուքիասյան

 

 

 

 

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53641431@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱՇԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner